“Խաղաղություն” թեմայով լուսանկարների հավաքագրում

 “Միասին 2” խաղաղաշինական ծրագիրը մոտենում է ավարտին: Սակայն, չնայած այս հանգամանքին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ծրագիրն իրականացնող կազմակերպությունները՝ “Եվրոպական ինտեգրացիա” (ք.Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (ք. Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (ք. Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները շարունակում են և շարունակելու են արտամրցութային կարգով հավաքագրել “խաղաղություն” թեմայով լուսանկարներ ծրագրի ավարտից հետո ևս: Հետևաբար խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն այնպիսի լուսանկարներ, որոնք արտացոլում են խաղաղության գաղափարն ու նշանակությունը, ուղարկել դրանք հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@europeanintegration.am: Ստացված լուսանկարները կտեղադրվեն ծրագրի Project “Together!” ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև http://www.europeanintegration.am/ կայքում:

 Հիշեցնենք, որ “Միասին 2” խաղաղասիրական ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” (ք.Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (ք. Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (ք. Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների կողմից՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև դրա արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել Project “Together” ֆեյսբուքյան էջ:

Կանխավ շնորհակալություն,

“Միասին 2” ծրագիր