ԵԱՀԿ. Ուկրաինայի ընտրությունները հաջող են անցել

Միջազգային դիտորդներն Ուկրաինայի նախագահական ընտրություններն արդար և ազատ են ճանաչել, հայտնում է BBC-ն: Կիևում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ Ժոաո Սոարեսը հայտարարել է, որ քվեարկությունն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան:

Այս ընտրությունները նոր նախագահին օրինականություն են տվել երկրի արևելյան շրջանների բնակիչների հետ բանակցություններ վարելու համար, որոնք կարող են վերջ դնել ճգնաժամին, հայտարարում են ԵԱՀԿ-ում:

27.05.2014