ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌԴ-ԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ԵՄ անդամ պետությունների ղեկավարները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը համագործակցել Ուկրաինայի նախագահի հետ, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

“Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհամագործակցի նորընտիր նախագահի հետ, կշարունակի դուրս հանել իր զինված ուժերը ուկրաինական սահմանից և կօգտագործի ճնշման լծակներ զինված անջատողականների վրա՝ թուլացնելու Ուկրաինայի արևելքի լարվածությունը”, – ասվում ե հայտարարության մեջ:

 

 

29.05.2014