ՀԱՅԵՐԻ 2/3-Ի ԿԱՐԾԻՔՈՎ ԵՄ-Ն ԼԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հայաստանում հարցումներ են իրականացվել թվով 1000 քաղաքացիների շրջանում 2013 թվականի դեկտեմբերից մինչ 2014 թվականի հունվար ամիսը: Այս մասին հաղորդում է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը։ Ըստ հարցման արդյունքների` 2013 թվականի գարնան համեմատ 12% անկում է նկատվում հայ քաղաքացիների շրջանում, ովքեր կարծում են, որ իրենց երկիրը լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: Այնուամենայնիվ, հայերի 2/3-ը կարծում է, որ ԵՄ-ն լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ:

Հարցման մասնակիցների 55%-ը կարծում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար: ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր ոլորտներից է աղքատության հաղթահարումը՝ ըստ հարցման մասնակիցների 53 %-ի, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորվել է 43%-ի կողմից:

Հարցվածների 54%-ը վստահում է ԵՄ-ին, ինչն ավելի քիչ է քան ՄԱԿ-ի հանդեպ տածած վստահությունը (56%), բայց ավելի շատ, քան ՆԱՏՕ-ի հանդեպ (37%): Հարցման մասնակիցների գերակշռող մեծամասնությունը (72%) բավարարված չէ Հայաստանում գործող ժողովրդավարությամբ:

“ԵՄ հարևանության բարոմետր” նախագիծն իրականացնում է հարցումներ և վերահսկում է լրատվամիջոցներին 16 գործընկեր երկրներում, եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրներում և Ռուսաստանում:

30.05.2014