ԺԱՆ-ԿԼՈԴ ՅՈՒՆԿԵՐԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ ինքն է դառնալու Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահ՝ չնայած Մեծ Բրիտանիայի կոշտ դիրքորոշմանը, հայտնում է BBC-ն: Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում Յունկերը հայտարարել է, որ իր մրցակիցներին չի կարելի թույլ տալ “շանտաժի ենթարկել Եվրամիությանը”:

Աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը Յունկերին առաջադրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, մայիսին կայացած եվրախորհրդարանական ընտրություններում հաղթել է՝ զբաղեցնելով Եվրախորհրդարանի տեղերի մեծ մասը:

02.06.2014