Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

  Այսօր` հունիսի 2-ին, Եվրահանձնաժողովը կհրապարակի ԵՄ անդամ 26 երկրների համար (բացառությամբ Կիպրոսի և Հունաստանի) գործողությունների առաջարկ՝ վերաբերող մի շարք ոլորտների՝ բյուջետային կառավարման, կրթության, շրջակա միջավայրին և այլն:

 Երեքշաբթի և չորեշաբթի՝ հունի 3-4-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանության նախարարները կքննարկեն արևելաեվրոպական երկրների դիրքերի ամրապնդման հարցը՝ ռուսասկան հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար:

 Հունիսի 4-5-ին Բրյուսելում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» հանդիպումը (G7), որը նախատեսված էր անց կացնել Բրյուսելում, սակայն Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ առաջացած տարաձայնությունների պատճառով այն տեղափոխվեց Բրյուսել, իսկ Ռուսաստանի մասնակցությունը ձևաչափում կասեցվեց:

 Հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել կժամանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օրակարգում ընդգրկված է Ուկրաինայի հարցը, գլոբալ տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունը, էկոլոգիական փոփոխությունները, և զարգացումը:

 Հինգշաբթի օրը՝ հունիսի 5-ին, նշանակված են Ֆրասնիայի նախագահի հետ Պուտինի և Օբամայի առանձնազրույցները: Իսկ ուրբաթ օրը նախանշված է 2-րդ համաշխարհային պատերազմին նվիրված հիշատակման օր Ֆրանսիայում, որին կմասնակցեն ինչպես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները, այնպես էլ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 Հունիսի 7-ին՝ շաբաթ օրը, տեղի կունենա Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը:

Աննա Կարապետյան