ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են անգլերենի ուսուցման ծրագիր Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 17-35 տարեկան երիտասարդների համար: Դասընթացի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել համապարփակ գիտելիքներ անգլերեն լեզվից, որի արդյունքում նրանք կտիրապետեն աշխարհի ամենահաճախ կիրառվող լեզվին և անգլերենը կօգտագործեն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց:

 Դասընթացի կառուցվածքը

Անգլերենի ուսուցումը ներառում է շաբաթական երկու առցանց (online) և մեկ լսարանային դասեր, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է տաս ամիս (ութ ամիս ուսուցում՝ երկու ընդմիջումներով. առաջին փուլը կմեկնարկի հունիսի 3-ից և կտևի 8 շաբաթ), որի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ: Դասընթացները կանցկացվեն Գավառ, Արմավիր, Եղեգնաձոր և Գորիս քաղաքներում: Մասնակիցները պետք է ունենան անգլերենի որոշակի իմացություն (A2 մակարդակ լեզուների իմացության համաեվրոպական սանդղակի համաձայն)։

 

Դիմելու կարգը

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտեր՝ ներբեռնելով այն և ուղարկելով լրացված տարբերակը coaf@coafkids.org էլեկտրոնային հասցեին: Նամակներ ուղարկել՝ առարկա տողում նշելով “Student application”: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 4-ը: Լրացված հայտերի ուսումնասիրությունից հետո դիմորդների հետ կանցկացվի գրավոր թեստ` ծրագրին ընդգրկվելու համար:

 

Հարցերի և լրացուցիչ պարզաբանումների համար խնդրվում է դիմել Հայաստանի մանուկներ հիմնադրամի Անգլերենի ուսուցման ծրագրերի մասնագետ Լուսինե Ղուկասյանին (010) 50-20-76, (010) 53-34-12 հեռախոսահամարներով: