Իսպանացիները պահանջում են վերացնել միապետական կարգերը

Մադրիդում հազարավոր մարդիկ մասնակցել են կենտրոնական Պուերտա դել Սոլ հրապարակում տեղի ունեցած ցույցին: Ցուցարարների պահանջը Իսպանիայում միապետական կառավարման ձևի ներմուծման հարցը հանրաքվեի ներկայացնելն է:

Ցույցին նախորդել է Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ի գահից հրաժարվելու և այն որդուն՝ Ֆելիպեին փոխանցելու հայտարարությանը:

Իսպանական կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը և մյուս կուսակցությունների առաջնորդները հայտնել են, թե իրենք կողմ են “հանգիստ և սահմանադրական կարգով իշխանությունը թագաժառանգին փոխանցելուն”: Մինչդեռ Միացյալ ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի և մի շարք ձախ ուժերի կարծիքով, թագավորի` գահից հրաժարվելը երկիրը ժողովրդավարական ճանապարհով հանրապետություն դարձնելու լավ հնարավորություն է, որի համար էլ անհրաժեշտ է համազգային հանրաքվե անցկացնել:

Մայրաքաղաքի կենտրոնում անց կացվող հակամիապետական ցույցի ընթացքում հնչում են այնպիսի կոչեր, ինչպիսիք են “Իսպանիան պետք է հանրապետություն դառնա”, “Բուրբոնների փոխարեն ընտրություններ” և այլն:

Ցույցի գաղափարը տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով: Այն կայացել է, չնայած իշխանությունների կողմից արտոնված չի եղել: Ցուցարարների հետ միասին Պուերտա դել Սոլ հրապարակ են ժամանել ոստիկանական խմբեր: Նման ցույցեր տեղի են ունենում նաև մի շարք այլ իսպանական քաղաքներում:

Ըստ սահմանադրության, Իսպանիայի նոր միապետը գահ կբարձրանա երկու շաբաթվա ընթացքում: Բնակչության շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ իսպանացիների 60%-ը կողմ է թագավորի` գահից հրաժարվելուն: Խորհրդարանը հունիսի 16-ին կընդունի օրենք, որով կթույլատրվի գահը փոխացել արքայազն Ֆելիպեին:

Նշենք նաև, որ ինքը՝ Խուան Կարլոսն իր հրաժարականը բացատրել է գործերը երիտասարդ սերնդին հանձնելու անհրաժեշտությամբ: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի ժողովրդին տարիներ շարունակ իրեն սատարելու համար և խնդրել նույն կերպ սատարել նաև ապագա թագավորին:

Քրիստինե Գասպարյան