ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից:

Նախատեսվում է ընտրված պատմությունները հրապարակել հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով Հայաստանում և Թուրքիայում: Պատմությունների մի մասը կհրատարակվի նաև գրքով:

Եթե Դուք ունեք այդպիսի պատմություններ կամ ճանաչում եք համապատասխան մարդկանց, խնդրում ենք արձագանքել:

Մեզ հետ կարելի է կապվել info@europeanintegration.am էլ. փոստի հասցեով՝ նամակում կատարելով “100 տարի… Իրական պատմություններ” նշումը: Կարելի է նաև զանգահարել 010588911 կամ 098491013 հեռախոսահամարներով:

Ձեր մասնակցությունը շատ կարևոր է մեզ համար:

 Հարգանքով՝

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

Այս ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։ Այս, ինչպես նաև նշված ծրագրի ներքո ներկայացված բոլոր նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: