ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հունիսի 10-ին Բրյուսելում ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդիպում կունենա Արևելան գործընկերության երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հունիսի 11-ին Եվրահանձնժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կայցելի Մոլդովա։ Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, նա կմեկնի Վրաստան։ Այցերի ընթացքում նրան կուղեկցի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Բարոզուի այցի կապակցությամբ Մոլդովայում և Վրաստանում կացնկացվեն ներդրումային խորհրդաժողովներ։

Հունիսի 13-ին Եվրահանձնաժողովի նախագահը կշարունակի իր այցը և կմեկնի Ադրբեջան, որտեղ կանցկացնի երեք օր։ Այց Հայաստան չի նախատեսվում։

Հիշեցնենք, որ ավարտվում է Բարոզուի պաշտոնավարումը որպես Եվրահանձնաժողովի նախագահ։

09.06.2014