ԽՈՒԱՆ ԿԱՌԼՈՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՈՐԴՈՒ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Իր գահից հրաժարված Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը չի մասնակցի որդու՝ հունիսի 19-ին կայանալիք երդման արարողությանը, որպեզի բոլորի ուշադրության կենտրոնում լինի նոր թագավորը, հայտնում է BBC գործակալությունը:

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հունիսի 2-ին հայտնել է իր՝ գահից հրաժարվելու և իշխանությունը որդուն՝ Ֆելիպեին փոխանցելու մասին:

Հաջորդ օրը երկրի կառավարությունը մշակել և խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել թագավորի հրաժարականի մասին օրենքը, որը հունիսի 11-ին ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

13.06.2014