Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբաման չեն խրախուսում Շոտլանդիայի անջատումը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Շոտլանդիայում նախանշված հանրաքվեի համատեքստում կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի ամբողջականության պահպանմանը: Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է երեկ՝ հունիսի 12ին. “Ես չէի ցանկանա, որ դուք Շոտլանդիան կորցնենք”, – ասել է տիկին Քլինթոնը BBC լրատվականին տված հարցազրույցում, փոխանցում է՝ Reuters գործակալությունը:

Հիլարի Քլինթոնը կողմ է արտահայտվել նաև Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում մնալուն: Ըստ նրա՝ Եվրոպան Մեծ Բրիտանիայի կարիքն ունի, իսկ վերջինս էլ հենց այն երկիրն է, որ հետճգնաժամային փուլ ապրող ԵՄ-ի համար առաջընթացի հնարավորություններ կարող է բացել: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պահպանմանը կողմ է արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շահեկան է համարում, որ իր դաշնակիցը “տեղ ունենա եվրոպական մեծ ծրագրի սեղանի շուրջ”:

Բարաք Օբաման եւս վերջերս արտահայտվել է Շոտլանդիայի հանրաքվեի հարցի շուրջ: Ըստ ԱՄՆ նախագահի՝ լավագույն տարբերակը միասնական Մեծ Բրիտանիայի պահպանումն է. “Միացյալ նահանգները նախընտրում է գործ ունենալ մեկ միասնական Բրիտանիայի հետ, սակայն, իհարկե, շոտլանդացիներն իրենց ճակատագիրը վճռելու իրավունք ունեն”, – մոտ մեկ շաբաթ առաջ կարծիք էր հայտնել Բարաք Օբաման:

Նշենք, որ հունիսի 10-ին անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն, Շոտլանդիայում անկախության կողմնակիցների թիվն աճել է, սակայն միևնույնն է նրանք դեռ զիջում են Մեծ Բրիտանիայի կազմում մնալ ցանկացողների թվին:

Աղբյուրը՝ armedia.am