SolveNet . ակտիվություն առցանց հարթակում

ԵՄ կողմից ֆինանսավորվող “SolveNet” ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող քաղաքացիների ներգրավվածության առցանց հարթակում հունիս ամսվա ընթացքում զգալի ակտիվություն է նկատվել ինչպես քաղաքացիների կողմից նոր խնդիրների ներկայացման, այնպես էլ ներկայացված խնդիրներին տարբեր լուծումներ առաջարկելու տեսանկյունից: Հարթակում բարձրացված խնդիրները վերաբերում են Սևանի մշակույթի տան անմխիթար վիճակին, Արծվաբերդի դպրոցականների համար կոմունալ հարմարությունների բացակայությանը, Ապարանի մոտակայքում ճամփեզրի աղբի առկայությանը, Գորիսում ժամանցի գոտիների բացակայությանը, Կապանի հեռավոր թաղամասերում աղբահանությանը և այլն: Հարթակում ակտիվ են եղել նաև այն համակարգող կազմակերպությունները՝ ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ նամակ-առաջարկներ կազմելով և հասցեագրելով դրանք համապատասխան իրավասու կառույցներին: Մասնավորապես, հարթակը Սյունիքի մարզում համակարգող կազմակերպություններից «Վերադարձ» Երիտասարդական Քաղաքացիական շարժում ՀԿ-ն Կապանի հեռավոր թաղամասերում աղբահանության խնդրի վերաբերյալ նամակ-առաջարկ է ուղղել Կապանի քաղաքապետին: Ներկայացված նամակ-առաջարկին Կապանի քաղաքապետարանից որևէ արձագանք ստանալուն պես այն կտեղադրվի առցանց հարթակում: Հարթակի այլ համակարգողների կողմից կազմված և համապատասխան իրավասուներին ուղարկված բոլոր նամակ-առաջարկների «հետագա ճակատագրին» և խնդիրների լուծմանն ուղված բոլոր զարգացումներին առհասարակ կարող եք ծանոթանալ քաղաքացիների ներգրավվածության առցանց հարթակում՝ http://armenia.public-policies.eu/ հասցեով։

Ծրագրի նկարագրությունը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Հայաստանում իրականացնում է ԵՄ կողմից` “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիրը “SMART” զարգացման կենտրոնի (Ռումինիա), “Ստորին Դանուբ եվրաշրջան” միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա), “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), ինչպես նաև “Հանրային քաղաքականության ինստիտուտ”-ի (Մոլդովայի Հանրապետություն) հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումը՝ ուղղված տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:

Հայաստանում ծրագրի թիրախ խմբերն են`

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեղական կառավարման մարմինները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի փոքր և միջին ձեռնարկատերերը

Կոնտակտային տվյալներ՝ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ, Վարդանանց 28/2-34, Երևան 0070, Հայաստանի

Հանրապետություն, Հեռ.՝ +37410 588911, Էլ.փոստ՝ info@europeanintegration.am, Կոնտակտային անձ՝ Հեղինե Նազարյան

(ծրագրի համակարգող), Հայկուհի Կաթրջյան (հաղորդակցության մենեջեր)