ԻՏԱԼԻԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԵՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ

 Եվրոպական միությունում նախագահությունը ռոտացիոն սկզբունքով անցնում է Իտալիային: Մինչև ընթացիկ տարվա ավարտը ԵՄ բոլոր խորհուրդների աշխատանքները ղեկավարելու են իտալացի նախարարները:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ով միասնական Եվրոպայի ջատագով է, մտադիր է օգտվել ԵՄ-ում իր երկրի նախագահությունից, որպեսզի համախմբի ԵՄ-ն երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի, փախստականների հոսքի հետ կապված խնդիրների լուծման և ազգային բյուջեները վերականգնելու նպատակով կոշտ միջոցները թուլացնելու համար:

02.06.2014

Աղբյուրը՝ armedia.am