
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ
Գերմանիայի խորհրդարանի Ստորին պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծ, որը թույլ է տալիս արտասահմանում ծնված Գերմանիայի քաղաքացիներին երկքաղաքացիություն ունենալ, հայտնում է Reuters-ը:
Մինչ օրս ԵՄ-ի երկրների սահմաններից դուրս ծնված գաղթականների երեխաներն ստիպված էին 23 տարեկանում ընտրել Գերմանիայի և ծագման երկրի քաղաքացիության միջև: Այդ օրենքի զոհ հիմնականում դառում էին Թուրքիայից ժամանածները:
Այժմ երիտասարդները կարող են երկքաղաքացիություն ունենալ, եթե 21 տարեկան հասակում կարողանան ապացուցել, որ 8 տարի անընդմեջ ապրել են Գերմանիայում, առնվազն վեց տարի սովորել են դպրոցում և ունեն կրթության մասին վկայական:
04.07.2014