ԼՈՒԻՍ ՖԵԼԻՊԵ ՍԿՈԼԱՐԻՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին ներողություն է խնդրել երկրպագուներից Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայից ջախջախիչ պարտություն կրելու համար:

“Ցանկանում եմ ներողություն խնդրել այս արդյունքի համար: Շնորհակալություն երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեզ, երբ մենք պարտվում էինք: Պարտության համար ես եմ մեղավոր և ես պետք է պատասխանատվություն կրեմ”:

“Չեմ կարծում, որ վերջնական հաշիվը կախված էր մեր խաղից: Մենք կորցրել էինք վերահսկողությունը: Դա նորմալ չէ, բայց երբեմն պատահում է”, – նշել է Սքոլարին:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Բրազիլիա խաղն ավարտվել է 7:1 հաշվով հօգուտ Գերմանիայի:

09.07.2014

Աղբյուրը՝ www.armedia.am