ՅՈՒՆԿԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԹԻՄՈՒՄ ՇԱՏ ԿԱՆԱՅՔ ԼԻՆԵՆ

Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական Հանձնաժողովի ընտրված նախագահը կոչ է արել ազգային կառավարություններին ավելի մեծ թվով կանանց նշանակել հանձնակատարների իր նոր թիմում: Ինչպես նշում է EurActiv-ը, Յունկերը մտահոգ է այն փաստով, որ հանձնակատարների պաշտոնների համար շրջանառվում են հիմնականում տղամարդկանց անուններ:

 Լյուքսեմբուրգի նախկին վարչապետը ԵՄ-ի ղեկավարների կողմից հունիսի 27-ին առաջադրվել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ չնայած Մեծ Բրիտանիայի ընդդիմությանը:

10.07.2014