Եվրոպային պետք են կենտրոնամետ քաղաքական գործիչներ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ տարածաշրջանն ավելի շատ կենտրոնամետ ուժերի կարիք ունի, որոնք կդրդեն իշխանություններին վերակառուցել իրենց տնտեսությունները:

Դրագին նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն կա, որոնք բխում են ոչ թե առանձին երկրների այլ Եվրամիության շահերից: “Սա Հանուն կառուցվածքային բարեփոխումների ընդհանուր կառավարման խնդիր է”,-ասել է Դրագին՝ շեշտելով, որ բարեփոխումների արդյունքները և արդյունավետությունը, ինչպես նաև շարունակականությունը բխում է ոչ միայն առանձին երկրների, այլ առաջին հերթին ամբողջ միության շահերից:

Եվրոպական բանկի նախագահը բազմիցս նշել է, որ տարվող արժութային քաղաքականությունը բավարար չէ եվրագոտու ամրապնդման ապահովման համար:

ԵՄ երկրները փորձում են ուղիներ գտնել ԵՄ եվրոգոտին արդիականացնելու և հետագա ցնցումներից ապահովագրելու համար: Այդ հարցում երկրների մոտեցումները բավական տարբեր, որոշ երկրներ հանդես են գալիս խիստ տնտեսումների քաղաքականություն վարելու պահանջով, մինչ դեռ մյուսները, այդ թվում՝ ԵՄ-ում նախագահող Իտալիան, դեմ են այդ միջոցներին:

Իտալիան հուլիսի 8-ին կայացած Ֆինանսների նախարարների նիստի ժամանակ ներկայացրել է իր նախագահության շրջանի գերակայությունները՝ ուղղված ԵՄ աճի ապահովմանը: Ուշադրության կենտրոնում երեք հարցեր են լինելու՝ միասնական շուկայի ինտեգրումը, կառուցվածքային բարեփոխումների առաջ մղումն ու ներդրումների խթանումը:

“Մենք պետք է շարունակենք ֆիսկալ կոնսոլիդացիան, և պետք է խթանենք աճը՝ դա նույն մեդալի երկու կողմերն են”,-ասել է Իտալիսյի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Պիեր Կառլո Պադոան:

Աննա Կարապետյան