
ՄԵՍԻՆ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: Իսպանական “Բարսելոնայի” հարձակվողին շնորհվեց մրցաշարի “Ոսկե գնդակը”:
“Արծաթե գնդակին” արժանացավ գերմանացի Թոմաս Մյուլերը, իսկ “Բրոնզե գնդակը” բաժին հասավ հոլանդացի Արյեն Ռոբենին: Լավագույն ռմբարկու ճանաչվեց Կոլումբիայի հավաքականի եւ “Մոնակոյի” հարձակվող Խամես Ռոդրիգեսը:
14.07.2014