Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Հուլիսի 16-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները կանցկացնեն հատուկ հանդիպում եվրահանձնաժողովի հաջորդ նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ՝ քննարկելու ԵՄ գալիք գերակայությունները: Կքննարկվեն նաև ԵՄ այլ բարձր պաշտոնների թեկնածություններ: Օրակարգում նախատեսված է Ուկրաինայի իրավիճակի հնարավոր քննարկում:

 Գագաթաժողովի նախօրեին տեղի կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության գագաթաժողով:

 Հուլիսի 17-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վիլնյուսում կմասնակցի Լիտվայի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ամենամյա հանդիպմանը “Արևելյան գործընկերություն՝ հարևանություն, բավական ընդլայնում” թեմայով:

 Հուլիսի 14-17-ը կանցկացվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան: Նստաշրջանի ընթացքում տեղի կունենա քվեարկություն՝ վերաբերող Եվրահանձաժողովի նոր նախագահի նշանակմանը, կնշանակվեն Եվրահանձնաժողովի ևս 4 անդամներ: Կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում: Բացի այդ, օրակարգում ընդգրկված է քննարկում և քվեարկություն՝ վերաբերող Լիտվայի կողմից եվրոյի հաստատմանը, որպես հիմնական արժույթ 2015 հունվարից:

Աննա Կարապետյան