ԵՄ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

 ԵՄ Կենտրոնում հուլիսի 17-ին տեղի ունեցավ էլեկտրոնային վիտորինայի հաղթողների մրացանակների հանձնման արարողությունը: Կենտրոն հրավիրված էին վիկտորինայի բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ տված մասնակիցները, նրանց համար կազմակերպվեց լրացուցիչ միջոցառում:

Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 1-ն անց կացվող “ԵՄ-ը Հայաստանում” երկրորդ վիտորինային մասնակցել էին մոտ 1800 մասնակիցներ՝ մեծամասամբ երիտասարդներ և ուսանողներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները, սա 250-ով ավելի էր նախորդ վիկտորինայից: Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ էին տվել 663 մասնակիցներ:

Վիճակահանությամբ ընտրվեցին առաջին երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրները:

Առաջին մրցանակը՝ նոութբուքը, ստացավ Գևորգ Սինանյանը Գորիսից (ով այժմ զորակոչվել է ՀՀ ԶՈՒ): Երկրորդ տեղը գրաված Էմմա Աղլամազյանը Երևանից ստացավ նեթբուք, իսկ ուսանող Գայանե Գեղամյանը, զբաղեցնելով երրորդ տեղը, արժանացավ քինդլ-էլեկտրոնային գրքի:

 Մրցանակները հաղթողներին հանձնում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան: “Այս բոլորը մարդիկ են, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ԵՄ հարաբերություններով, և հատկապես ուրախ եմ, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդներն ու ուսանողները”,-իր խոսքում նշեց դեսպանը: Նա արձանագրեց երիտասարդության շրջանում

հետաքրքրության զգալի աճը ՀՀ-ԵՄ հարաբերություններով:

Ինչպես կազմակերպիչները, այնպես էլ մասնակիցներն ընդգծեցին, որ վիկտորինան լավ հնարավորություն էր առավել մանրամասն գիտելիքներ ստանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, իրականացվող ծրագրերի մասին:

Մրցանակաբաշխությունից հետո վիկտորինայի հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցների համար կազմակերպվեց մեկօրյա միջոցառում` նվիրված երեք կարևոր հարցերի՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

18.07.2014

Աղբյուրը՝ armedia.am