ԼԻՏՎԱՆ ԿԴԱՌՆԱ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԱՆԴԱՄ

Եվրոպական խորհրդարանը համաձայնություն է տվել 2015 թվականի հունվարի 1-ից Եվրագոտուն Լիտվայի անդամակցությանը: Այս որոշմանը կողմ է քվեարկել 545 պատգամավոր, դեմ՝ 116 պատգամավոր, ձեռնպահ՝ 34 պատգամավոր, նշում է www.1lur.am-ը:

Հարկ է նշել, որ Եվրամիության օրենսդիր մարմնի կողմից ընդունված այս որոշումն առավել շատ գրում է «ձևական» բնույթ: Եվրագոտուն Լիտվայի անդամակցության վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրամիության Խորհուրդը՝ հուլիսի 23-ին կայանալիք իր նիստում: 

Եվրոպական խորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2006 թվականից ի վեր Լիտվան զգալի քայլեր է իրականացնել եվրոպական արժույթի միասնական գոտուն միանալու ուղղությամբ և բավարարում է այն նվազագույն պահանջներին, որոնք անհրաժեշտ են երկրում եվրոյի ներդրման համար:

Այսպիսիով, եթե վերջնական հաստատվի Եվրագոտում Լիտվայի անդամակցությանը, ապա Լիտվան կդառնա Եվրագոտու 19-րդ անդամ երկիրը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լիտվայի հարևան երկիրը՝ Լատվիան, պաշտոնապես դարձել է Եվրագոտու անդամ: Հունվարի 15-ից երկիրը պաշտոնապես անցում է կատարել եվրոյի:

Այսօր Եվրագատուն անդամակցում է 18 երկիր: Եվրագոտում բնակչության թիվը հասնում է 325 մլն-ի:

25.07.2014