ՇՎԵՅՑԱՐԻԱՆ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՐԹԱ՞Կ

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր Ամանը կարծում է, որ երկիրը չպետք է միանա ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Նախարարը ենթադրում է, որ դա կթուլացնի Շվեյցարիայի՝ որպես ուկրաինական ճգնաժամում միջնորդի դիրքերը, հայտնում է РИА “Новости”-ն: Շնայդեր Ամանը նշել է, որ Շվեյցարիան առաջարկել է իր

օգնությունը ուկրաինական ճգնաժամը “քայլ առ քայլ” լուծելու համար: Նախարարի խոսքերով, “միջազգային հարթակում” պետք է գոյություն ունենա պետություն, որը “չի աջակցում հակամարտության կողմերից և ոչ մեկին”: Ընդ որում, Շնայդեր Ամանը չի բացառել, որ հետագայում Շվեյցարիան կարող է վերանայել ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին միանալու վերաբերյալ իր դիրքորոշումը: “Սակայն մենք պատրաստվում են հավաստիանալ, որ Շվեյցարիան չեն օգտագործի որպես պատժամիջոցներից խուսափելու հարթակ”, – ընդգծել է Յոհան Շնայդեր Ամմանը: Նախարարը նաև խոստովանել է, որ եթե ՌԴ նկատմամբ սահմանափակող միջոցառումներն անդրադառնան արևմտյան ընկերությունների վրա, դա կունենա “դոմինոյի էֆեկտ”, որի արդյունքում կտուժի նաև Շվեյցարիայի տնտեսությունը:

Հիշեցնենք, որ Եվրամիության հանձնաժողովը նախորդ շաբաթ որոշում էր կայացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանել ոլորտային պատժամիջոցների հերթական փաթեթը: Սահմանափակումներն անդրադարձան ֆինանսական ոլորտին, բացի այդ, երվրոպացիներն արգելեցին ռուսական ընկերություններին փոխանցել բարձր տեխնոլոգիաներ և տեխնիկա նավթարդյունաբերության համար: Նմանատիպ պատժամիջոցներ ՌԴ նկատմամբ սահմանել էին նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան և Ավստրալիան:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մեկնաբանել էր Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հիշեցնում է “Дни.Ру”-ն: Նրա խոսքերով, Արևմուտքի այդ միջոցառումներն “իրավաբանորեն չնչին են”, իսկ Եվրոպան չափազանց թեթևամտորեն է վերաբերում Ուկրաինայի հակամարտությանը:

04.08.2014

Աղբյուրը՝ armedia.am