Իտալիայի տնտեսությունը կրկին անկում է ապրում

 Եվրագոտու երրորդ ամենամեծ տնտեսությունը՝ Իտալիան, կրկին ճգնաժամի մեջ է: Այս իրավիճակը ավելի լայն տեսանկյունից՝ եվրագոտու տնտեսությունների երկարաժամկետ վերականգնումը կասկածի տակ դնելու և դրա կրկնության վերաբերյալ մտահոգությունների նոր առիթ է դարձել:

Անցած տարեվերջին թվում էր, թե երկիրը ճգնաժամից դուրս է եկել, սակայն վերջին երեք ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ առանձին

ոլորտներում գրանցված անկումը: Համաձայն Istat վիճակագրական ծառայության տվյալների, Իտալիայի ՀՆԱ-ն տարվա երկրորդ եռամսյակում անկում է գրանցել 0,2%-ով: Առաջին եռամսյակում անկումը 0,1% էր կազմում, ինչն էլ ցույց տվեց, որ տնտեսությունը կրկին ճգնաժամային իրավիճակում է:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին փորձում է մի շարք բարեփոխումներ իրականացնել տնտեսությունը վերականգնելու նպատակով: Տնտեսությունն այսօր ավելի թույլ է, քան կարելի էր ենթադրել, և Ռենզին իր ծրագրած հարկային քաղաքականությունը ստիպված կլինի իրագործել միլիարդավոր եվրոներ պարտք վերցնելով: Ռենզիի քաղաքականության մաս են կազմում ծախսերի կրճատումները և աշխատաշուկայի ազատականացումը: Նշենք, որ Իտալիայում գործազրկությունը հասնում է 43,7%-ի:

Իտալիայի բանկերի ասոցիացիայի հաղորդմամբ, բանկերի կողմից վարկերի տրամադրումը հունիսին նվազել է 2.2%-ով, սակայն մայիսին այս թիվը հասնում էր 3.3%: Չնայած Եվրոպական կենտրոնական բանկի ցածր տոկոսադրույքներին, այս խնդիրն առկա է ողջ եվրագոտու տարածքում: Հունիսին Եվրոպական կենտրոնական բանկը կրճատեց տոկոսադրույքները ՝ հասցնելով նոր ռեկորդային ցուցանիշի, բանկերին վարկեր տրամադրել ստիպելու համար, սակայն սա էլ չազդեց. եվրոպական բանկերը ճգնաժամի նոր ալիքի առաջացման պարագայում նախընտրում են ինքնուրույն տնօրինել սեփական կապիտալը:

Աղբյուրը՝ armedia.am