Թափուր աշխատատեղ “Արմեդիա” ՏՎԳ-ում

“Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը հայտարարում է մրցույթ լրագրողի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքի համար կարող են դիմել 18 տարին լրացած աշխույժ, եռանդուն, շփվող անձինք: Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է, լրագրողական ոլորտում աշխատանքային փորձի առկայությանը կտրվի էական առավելություն:

Թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) info@armedia.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք Ձեր հայտի նամակը վերնագրել հետևյալ կերպ․ “Լրագրողի թափուր աշխատատեղի համար”:

Ստացված ինքնակենսագրականները դիտարկելուց հետո մենք կկապվենք աշխատատեղին համապատասխան թեկնածուներին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 17․11․2014թ․։

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 010-52-84-72, երկուշաբթիից-ուրբաթ 10-18:00 կամ գրել info@armedia.am էլեկտրոնային հասցեին:

“Արմեդիա” ՏՎԳ