Իրանը պատրաստ է գազ մատակարարել ԵՄ-ին

Իրանը պատրաստ է ԵՄ երկրներին գազ մատակարարել Nabucco գազատարով: Այս մասին հայտնել է Իրանի նավթարդյունահանման նախարարության փոխնախարար Ալի Մաջեդին:

Ալի Մաջեդին այդպես էլ չկառուցված գազատարը, որը նախատեսվում էր անցկացնել Թուրքիայի տարածքով, անվանել է հնարավոր տարբերակներից լավագույնը, սակայն նշել է, որ հնարավոր է նաև այլ ճանապարհ ընտրվի՝ Սիրիայով և Սև ծովով:

Համաձայն իրանական IRNA գործակալության տվյալների, վերջերս Թեհրան այցելած երկու ԵՄ անդամ երկրների պատվիրակությունների հետ քննարկվել են գազի մատակարարման հնարավոր ճանապարհները:

Ալի Մաջեդին նաև նշել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները չեղյալ հայտարելու պարագայում, Իրանի և ԵՄ ղեկավարները կարող են միասին քննարկել հարցի մանրամասներն ու փոխգործակցության հնարավոր լավագույն տարբերակները:

Փոխնախարարի խոսքով, առանց Իրանի Nabucco-ն իրականացնել հնարավոր չէ, քանի որ մինչ այդ ծրագրի համար դիտարկվող Ադրբեջանական “Շահ Դենիզ” տեղանքից արդյունահանվող վառելիքը, որն ավելի վաղ դիտարկվում էր որպես Nabucco-ի մատակարարման հիմնական աղբյուր, այժմ գազատարի պահանջներին չի բավարարի:

Նշենք, որ Nabucco-ն ի սկզբանե նախատեսվել է Կենտրոնական Ասիայից գազը Եվրոպա տեղափոխելու համար: Գազի հիմնական մատակարարներ էին դիտվում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Ի սկզբանե գազատարի կառուցումը գնահատվում էր մոտ 7,9 մլրդ եվրո, ավելի ուշ գումարի ընդհանուր չափը հասավ 14 մլրդ եվրոյի: Գազատարի պլանային թողունակությունը պետք է կազմեր տարեկան 26-32 մլրդ քառակուսի մ գազ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ