Հռոմի պապը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ պատարագ կմատուցի: Այդ մասին հաղորդել է Բունեոս-Այրեսի կարդինալ Մարիո Պոլլին օգոստոսի 17-ին հայ կաթողիկե եկեղեցում անցկացրած պատարագի ժամանակ:

«Հռոմի պապը պատասխանել է Ցեղասպանության ճանաչմանը նվիրված պատարագ անցկացնելու` մեկ տարի առաջ Ներսես Պետրոս 19-րդի կողմից ուղարկված Հայ կաթողիկե եկեղեցու հրավերին», – Prensa Armenia գործակալությանն ասել է եկեղեցու հովիվ Պաբլո Հաքիմյանը:

Աղբյուրը՝ panorama.am