ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վիներ Նոյշտադտի քաղաքապետի և ավագանու անդամների հետ քննարկվեցին Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման խնդիրները, ինչպես նաև հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները:

22.08.2014

Աղբյուրը՝ armedia.am