ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ Է ՀԱՍԵԼ

Պաշտոնապես գործազուրկ համարվող ֆրանսիացիների թիվը հուլիսին ավելացել է 0,8%-ով և հասել է նոր ռեկորդային ցուցանիշի, հայտնում է BBC-ն: Նախորդ տարվա արդյունքներով, երկրում գործազրկությունն ավելացել է 4,3%-ով: Հուլիսին աշխատանք փնտրել է ավելի քան 3,4 միլիոն մարդ, ինչը 26 հազարով ավել է, քան հունիսին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, ով իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս նշել է, որ միջոցներ է ձեռնարկելու ավելի շատ նոր աշխատատեղերի ստեղծման համար, այժմ շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած:

28.08.2014