ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԵՄ ՀԵՏ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Այսօր ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Վրաստանի կնքված Ասոցացման համաձայնագրի մի մասը: Մասնավորապես մինչև համաձայնագրի վերջնական մոտարկումը, այսօրվանից կսկսի գործել փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը (DCFTA):

DCFTA-ը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ մուտք եվրոպական շուկա և տեղական շուկա անվտանգ մթերքների մատակարարում:

Համաձայնագրի շրջանակներում վրացական արտադրության գրեթե բոլոր ապրանքները ԵՄ շուկա մտնելիս ազատվում են մաքսային դրույքաչափերից: Այնուամենայնիվ որոշակի սահմանափակումներ կգործեն: Սահմանվել են մի շարք քվոտաներ: Օրինակ` առանց մաքսային դրույքաչափի տարեկան քվոտա է սահմանվել սխտորի համար: Այդ քվոտան կազմում է 220 տոննա, ինչը գերազանցելու դեպքում Վրաստանը ստիպված կլինի վճարել մաքսատուրք: Բացի այդ՝ մոտ 28 անուն ապրանքնատեսակ ԵՄ արտահանման համար պետք է ենթարկվեն մաքսային հարկման: Դրա հետ մեկտեղ, առանձին թվարկվում են այն ապրանքատեսակները, որոնք ենթարկվում են կեղծման դեմ կիրառվող մեխանիզմների, որոնց համար սահմանված է ներմուծման որոշակի սահմանափակում:

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում “Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին” օրենքը, որի ընդունումը ևս պայմանավորված է ԵՄ ասոցացման գործընթացով: Օրենքի համաձայն՝ Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կրճատվել է և 390 օրից հասցվել 90 օրի: Բացի այդ՝ 24 երկրի համար Վրաստանը բարդացրել է վիզայի ռեժիմը, իսկ ԵՄ, ՆԱՏՕ-ի, Շենգեն գոտու, ԱՊՀ և այլ գործընկեր երկրների հետ պահպանում է առանց վիզայի ռեժիմը:

 ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Փաստաթղթի ամբողջական մոտարկման համար անհրաժեշտ է, որ այն վավերացվի ԵՄ անդամ 28 պետությունների խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից:

Մինչ օրս ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամ չորս երկրի՝ Լիտվայի, Լատվիայի, Բուլղարիայի և Ռումինիայի կողմից: Ըստ վրացական իշխանության ներկայացուցիչների՝ գործնթացի դանդաղ ընթացքը պայմանավորված էր շատ երկրների խորհրդարանների արձակուրդով, և մինչև տարվա վերջ ԵՄ երկրների մեծամասնությունն արդեն վավերացրած կլինի համաձայնագիրը:

Աղբյուրը՝ www.armedia.am

01.09.2014