“ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ” ՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ հերթական ժողովը, որի ընթացքում ներկայացվել են “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,, որոնք հաստատվել են ժողովի կողմից: Նշված հաշվետվությունները    ներկայացվում են ստորև՝ 

  

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության /բովանդակային և ֆինանսական/ և գույքի օգտագործման հաշվետվություն` ներկայացված 02.09.2014թ. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ հերթական ժողովին

(Վերստուգիչ հանձնաժողովի դրական եզրակացությամբ

միաձայն հաստատվել է կազմակերպության ժողովի կողմից)

/հաշվետու ժամանակաշրջան` 01.07.2012 – 30.06.2014թթ. (1-տես էջի վերջում) /

I. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության բովանդակային հաշվետվություն

 Կազմակերպության նախագահի և վարչության գործունեություն

Կազմակերպության վարչությունը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել կանոնադրությամբ նախանշված իր գործառույթները, սահմանված պարբերությամբ գումարել հերթական նիստեր, անհրաժեշտության և հրատապության դեպքում՝ նաև արտահերթ նիստեր: Վարչությունների նիստերի ընթացքում դիտարկվել և քննարկվել են ոչ միայն կազմակերպության ընթացիկ հարցերը, ծրագրերի ընթացիկ վիճակը, բանակցություններն ու գալիք անելիքները, այլև կազմակերպության գերակայությոններից յուրաքանչյուրին առնչվող տարբեր հարցեր և յուրաքանչյուրի ներքո նոր նախագծվող և հանձնվող ծրագրեր: Վարչության անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել կազմակերպության գերակա ոլորտներից (եվրաինտեգրում, հակամարտությունների տրանսֆորմացիա, խաղաղաշինություն, աշխատանք երիտասարդների հետ, աշխատանք լրավամիջոցների հետ, աշխատանք մարզերում) մեկ կամ մի քանիսի համար, որոնց ուղղություններով իրականացվող ծրագրերում էլ եղել են ակտիվ ներգրավված:

Նաև, հիմք ընդունելով կազմակերպության կանոնադրությունը, մասնավորապես՝ կանոնադրության «Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները» բաժնի 2.4, 2.8, 2.14, 2.15, 2.17 հոդվածները, ինչպես նաև կանոնադրության 8.11 հոդվածի ը) ենթակետը, կազմակերպության գերակայությունները, և նպատակ ունենալով նպաստ բերել քաղաքագիտական և վերլուծական մտքի զարգացմանը, համապատասխան հարթակ ապահովել երիտասարդ մասնագետների համար, որակյալ և մասնագիտացված վերլուծություններ, հետազոտություններ, փորձագիտական կարծիքներ ապահովել արտերկրի հետաքրքրված մարմինների համար, վարչության՝ 07.07.2014թ. արտահերթ նիստով որոշվեց ստեղծել կազմակերպության ոչ առանձնացված ստորաբաժանում (բաժին) հետևյալ անվանումով՝ ««Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն» (“”Insight” Analytical Center for Applied Policy and Research”, “Аналитический центр прикладной политики и исследований “Взгляд””): Վարչության վերոնշյալ արտահերթ նիստի ընթացքում հաստատվեցին նաև ««Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն»-ի կանոնակարգը, աշխատակարգը, ինչպես նաև գործառութային բաշխմամբ ամրագրված պատասխանատուների ցանկը:

Կազմակերպության նախագահն իրականացրել է կազմակերպության բնականոն գործունեության ամենօրյա ղեկավարումը, հարյուրից ավել անգամ ներկայացրել է կազմակերպությունը տարբեր միջազգային և տեղական կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների, բանակցությունների, հանդիպումների ևայլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հաշվետու 2 /երկու/ տարիների ընթացքում մոտ 50 անգամ հանդես է եկել ասուլիսներով, հարցազրույցներով, հյուրընկալվել է տարբեր հեռուստահաղորդումների և այլն:

Նախագահի կողմից առաջարկվել է սույն հաշվետվության ընդունման դեպքում, համաձայն “Հասարակական ակզմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին մասը՝ հրապարակայնորեն մատչելի լինելն ապահովելու նպատակով այն տպագրել ինչպես “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կայքում, այնպես էլ ԶԼՄ գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության կայքում:

Կազմակերպության նախագահի տեղակալն իրականացրել է կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

Կազմակերպության քարտուղարն իրականացրել է կանոնդարությամբ սահմանված իր բոլոր գորրծառույթներն ու նախագահի կողմից տրված առանձին հանձնարարականները:

Կազմակերպության անդամներից, հիմնականում վարչության անդամները այս հաշվետու ժամանակահատվածում մոտ տասից ավել անգամ մեկնել են գործուղումների՝ ինչպես կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում, այնպես էլ տարբեր գործընկերային կապերով, գործըներների հրավերներով՝ տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով:

Կազմակերպության՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացրած ծրագրեր

01.07 – 31.12.2012թ.

1. “Ղազախստան` բազմամշակույթ և յուրօրինակ” (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 01.02.2012թ., ծրագրի ավարտը՝ 30.12.2012թ.:

2. “Երիտասարդության ձայնը” ծրագիր (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 05.06.2012թ., ծրագրի ավարտը՝ 05.09.2012թ.:

3. “Երիտասարդության ձայնը (երկրորդ փուլ)” (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 15.10.2012թ., ծրագրի ավարտը՝ 15.01.2013թ.:

01.01– 31.12.2013թ.

1. “Երիտասարդության ձայնը (երկրորդ փուլ)” (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 15.10.2012թ., ծրագրի ավարտը՝ 15.01.2013թ.:

2. “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիր (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 08․01․2013թ., ծրագրի ավարտը՝ 30․12․2013թ.:

3. “Ղազախստան. հաջողության գաղտնիքներ” (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբ՝ 16.01.2013թ., ծրագրի ավարտ՝ 31.12.2013թ.:

4. “Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր (“Կոնրադ Ադենաուեր”-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 18․05․2013թ., ծրագրի ավարտը՝ 19․12․2015թ.:

5. “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 11.06.2013թ., ծրագրի ավարտը՝ 11.12.2014թ.:

6. “Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության նորարար գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 09.07.2013թ., ծրագրի ավարտը՝ 09.01.2015թ.:

7. “Միասին 2” ծրագիր (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբբը՝ 01.09.2013թ., ծրագրի ավարտը՝ 31.06.2014թ.:

8. “Երիտասարդության ձայնը 3” ծրագիր (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 02.09.2013թ., ծրագրի ավարտը՝ 31.10.2013թ.:

9. “Արցախի երիտասարդության ձայնը երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցների համար” /”ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2013”/ ծրագիր (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 07․12․2013թ., ծրագրի ավարտը՝ 10․03.2014թ.:

01.01– 30.06.2014թ.

1. “Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով (Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի)” ծրագիր (“Կոնրադ Ադենաուեր”-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 18․05․2013թ., ծրագրի ավարտը՝ 19․12․2015թ.:

2. “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 11.06.2013թ., ծրագրի ավարտը՝ 11.12.2014թ.:

3. “Սևծովյան ավազանի հյուսիսարևմտյան հատվածի շրջակա միջավայրի վերլուծության նորարար գործիքներ (Black Sea E-Eye)” ծրագիր (Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Սևծովյան ավազան 2007-2013 ծրագրի շրջանակում)։

Ծրագրի սկիզբը՝ 09.07.2013թ., ծրագրի ավարտը՝ 09.01.2015թ.:

4. “Միասին 2” ծրագիր (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբբը՝ 01.09.2013թ., ծրագրի ավարտը՝ 31.06.2014թ.:

5. “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիր (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 08․01․2013թ., ծրագրի ավարտը՝ 30․12․2013թ.:

6. “Ղազախստան. նախաձեռնություններ` հիմնված արժեքների վրա” ծրագիր (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 10․01․2014, ծրագրի ավարտը՝ 31.12.2014թ.:

7. “Արցախի երիտասարդության ձայնը երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցների համար” /”ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2013”/ ծրագիր (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 07․12․2013թ., ծրագրի ավարտը՝ 10․03.2014թ.:

8. “Երիտասարդության հարթակ” ծրագիր (իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ թիմի նախաձեռնությամբ և ռեսուրսներով)։

Ծրագրի սկիզբը՝ 01․04․2014թ., ծրագրի ավարտը՝ 31․12․2014թ.:

9. “Տարածաշրջանային երիտասարդական քննարկումների ակումբ” ծրագիր (ԵՄ EPNK ծրագրի շրջանակներում “International Alert” միջազգային ՀԿ-ի աջակցությամբ և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ հետ համագործակցությամբ)։

Ծրագրի սկիզբը՝ 28.04.2014թ., ծրագրի ավարտը՝ 31.10.2014թ.:

10. “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագիր (Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ):

Ծրագրի սկիզբը՝ 01.05.2014թ., ծրագրի ավարտը՝ 31.10.2014թ.:

II. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության ֆինանսական հաշվետվություն

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական մուտքերը հաշվետու ժաանակահատվածում ապահովվել են ըստ վերը թվարկված ծրագրերի, անդամավճարների, ինչպես նաև իրականացված ներդրումների և փոխառությունների, իսկ ելքերը` ըստ ծրագրերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովող ծախսերի:

Հաշվետու ժամանակահատվածում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական մուտքերի և ելքերի ընդհանրական պատկերը ներկայացվում է ստորև`

 

Հաշվետու ժամանակահատված

Մուտքեր

ՀՀ դրամով

Ելքեր

ՀՀ դրամով

1.

01.07.2012-31.12.2012

7.141.035

8.866.861

2.

01.01.2013-31.12.2013

53.394.448

51.298.931

3.

01.01.2014-30.06.2014

62.134.285

34.832.269

Գույքի օգտագործում

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ձեռք է բերվել հետևյալ գույքը՝

3 համակարգիչ /կոմպլեկտ/, 2 համակարգչային սեղան, 1 թվային ֆոտոխցիկ, 3 անխափան սնուցման սարք, 1 պրոեկտոր, 2 դյուրակիր համակարգիչ, 4 պլանշետ, Microsoft Office Standart և անտիվիրուսային լիցենզիոն ծրագրեր:

Հաշվետու ժամանակահատվածում գույքի դուրս գրում չի եղել:

Նշենք, որ սույն հաշվետվությունը տպագրված է նաև “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության կայքում` հաշվետվության հրապարակայնորեն մատչելի լինելն ապահովելու նպատակով:

03.09.2014թ.

[1] Հաշվետու ժամանակահատվածը ներառում է 2012թ. 3-րդ և 4-րդ եռամսյակները, 2013թ. ամբողջությամբ և 2014թ. առաջին երկու եռամսյակները՝ ելնելով ֆինանսական գործունեության հաշվետվությունը ֆինանսական տավա եռամսյակներով ներկայացնելու նպատակահարմարությունից: Նշենք, որ 2012թ. առաջին երկու եռամսյակները ներառված են եղել նախորդ ժողովի հաշվետվությունում, իսկ 2014թ. վերջին երկու եռամսյակները կընդգրկվեն հաջորդ ժողովի հաշվետվության մեջ: