Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ապագա հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Սեպտեմբերի 15-18-ը Ստրասբուրգում անց է կացվում Եվրախորհրդարնի հերթական նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված է Ուկրաինայի հարցը, ԵՄ-ՌԴ հարաբերությունների վրա դրա ազդեցությունը, Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի հարցը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները և այլն։

Սեպտեմբերի 18-ին ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնի նախագահությամբ կանցկացվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը 3+3 ձևաչափով։

Սեպտեմբերի 18-22-ն Ավստրալիայում տեղի կունենա Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը։

Աննա Կարապետյան