Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Սեպտեմբերի 22-25-ը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և այլոք մասնակցելու են Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային։ Դրան զուգահեռ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի կունենա Բնապահպանության հարցերով գագաթաժողով, որն առաջինը կլինին 2009թ․ Կոպենհագենում կայացած ագաթաժողովից հետո։

Սեպտեմբերի 22-ին ԵՄ Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ կացնացվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական հանդիպումը։

Սեպտեմբերի 25-ին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Նյու-Յորքում հանդես կգա ելույթով՝ նվիրված ՄԱԿ-ԵՄ հարաբերություններին։

Սեպտեմբերի 21-25-ին տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Էնն Բրասորի պաշտոնական այցը Բաքու։

Աննա Կարապետյան