“Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոն

Սիրով տեղեկացնում ենք, որ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ շրջանակներում այսուհետ գործում է նաև “Հայացք” կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը:

 Կենտրոնն իրականացնում է հետազոտական և վերլուծական աշխատանքներ ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, ղարաբաղյան հակամարտությունը, ղարաբաղյան կարգավորումը, հայ-թուրքական, ՀՀ ինտեգրման գործընթացները և այլն: Կենտրոնի փորձագետների ուսումնասիրության շրջանակում են նաև ՀՀ ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարական արժեքների խթանումը, քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, ինչպես և արդի քաղաքական զարգացումներն աշխարհում և միջազգային իրավունքին առնչվող խնդիրներ:

 “Հայացք” վերլուծական կենտրոնի փորձագետները տրամադրում են թեմատիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ` ըստ իրենց մասնագիտական ուղղվածության: Ստորև ներկայացնում ենք կենտրոնի փորձագետներին` ըստ իրենց գործունեության թեմատիկ ուղղվածության:

Փորձագետ

Թեմատիկ ուղղվածությունը

Ավետիսյան Գրետա Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան
Բեքարյան Կարեն Եվրոպա, ԼՂՀ, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան կարգավորման գործընթաց, Թուրքիա
Գասպարյան Քրիստինե Եվրոպա, Թուրքիա
Կարապետյան Աննա

 

ղարաբաղյան կարգավորման գործընթաց, Եվրոպա, ՀՀ ինտեգրացիոն գործընթացներ
Հովհաննիսյան Լիանա ԱՄՆ, Մերձավոր Արևելք, ղարաբաղյան կարգավորման գործընթաց
Մինասյան Նարեկ Վրաստան, ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական անվտանգության խնդիրներ
Մխիթարյան Հերմինե Թուրքիա, ղարաբաղյան կարգավորման գործընթաց, միջազգային իրավունք
Մկրտչյան Աննա Եվրոպա, ղարաբաղյան կարգավորման գործընթաց, տեղեկատվական անվտանգություն

Համագործակցության նպատակով կարող եք կապ հաստատել “Հայացք” վերլուծական կենտրոնի`

 

  • բովանդակային աշխատանքների համակարգող Աննա Կարապետյանի

           (հեռ. 055 49 10 13, էլ. փոստ Insight.analyticalcenter@gmail.com),

 

  • կազմակերպչական աշխատանքների համակարգող Քրիստինե Գասպարյանի հետ:

            (հեռ.՝ 093 44 54 49, էլ. փոստ՝ Insight.analyticalcenter@gmail.com)