Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հոկտեմբերի 8-9-ը Բրյուսելում անցկացվում է Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։

Հոկտեմբերի 8-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրախորհրդարանին կներկայացնի 2014թ․ Ընդլայնման փաթեթը։ Փաթեթն ամփոփում է ԵՄ անդամակցության թեկնածու և այդ կարգավիճակին հավակնող երկրների ինտեգրացիոն գործընթացը և առկա խնդիրները, ինչպես նաև պարունակում է ԵՄ ընդլայնման ռազմավարություն հաջորդ տարվա համար։ Նույն օրն Ընդլայնման փաթեթը քննարկվելու է նաև Եվրահանձնաժողովի կողմից։

Հոկտեմբերի 9-ին Շտեֆան Ֆյուլեն կմասնակցի “Եվրոպայի բարեկամներ” վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա կլոր սեղանին “Եվրոպայի վիճակը՝ նոր գործողությունների ծրագիր” թեմայով։

 Աննա Կարապետյան