ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է “ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ”

Շվեդիայում այս շաբաթ կհայտարարեն Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Ստոկհոլմում այսօր կհայտարարեն այս տարվա առաջին մրցանակակիրներին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում, երեքշաբթի՝ ֆիզիկայի, չորեքշաբթի՝ քիմիայի, հայտնում է BBC-ն։

 Էկոնոմիկայի ոլորտում մրցանակակիրը կնշվի հոկտեմբերի 13-ին, իսկ գրականությանը, հավանաբար, հոկտեմբերի 9-ին։

 Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։ Հիմնական թեկնածուն համարվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

 Խաղադրույքներ կատարողների ցուցակում այս մրցանակի պոտենցիալ թեկնածուներ են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

Աղբյուրը՝ tert.am

06.10.2014