ՍԼՈՎԵՆԻԱՆ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

Եվրախորհրդարանը պետք է ավարտին հասցնի Եվրահանձնաժողովի հանձնակատարների՝ Ժան Կլոդ Յունկերի առաջադրած թեկնածուների լսումները խորհրդարանում և հոկտեմբերի 22-ին հաստատի հանձնաժողովի նոր կազմը: Միակ խնդրահարույց թեկնածուն Սլովենիայի կողմից առաջադրված հանձնակատարն է:

Ամենայն հավանականությամբ լսումները տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ հնարավորություն տալով նոր թեկնածուին մեկ շաբաթվա ընթավքում պատրասվել լսումներին:

Սլովենիայի կողմից առաջադրված նախորդ թեկանծուն նախին վարչապետ Ալյնոկա Բրատուշեկն էր, ով իր թեկնածությունը հանեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Եվրախորհրդարանը կողմ չի քվեարկի իր թեկնածությանը: Ըստ խորհրդարանականների, Բրատուշեկն անորոշ պատասխաններ է տվել և չի կարողացել համոզել, որ կարող է ստանձնել իրեն վստահված պաշտոնը:

Հոկտեմբերի 10-ին Սլովենիայի վարչապետը հայտարարեց նոր թեկնածուի անունը՝ դա Վիոլետ Բալկն է: Հակառակ փորձառու քաղաքական գործիչ առաջադրելու՝ Եվրախորհրդարանի հորդորներին, Սլովենիայի վարչապետը կոչ արեց չմիջամտել իր ներքին գործերին և առաջադրել Բալկին, ով եկրի քաղաքական դաշտում հայտնվել է ավելի քիչ, քան մի ամիս առաջ:

Բալկը գործարար է, ստացել է 8 ազգային մրցանակ բիզնես ինովացիաների համար, մասնագիտանում է կայուն զարգացման, ինովացիոն էկոհամակարգերի և բնապահպանական այլ խնդիրներով: Ըստ ԶԼՄ-ների, նա զբաղվում է շամանությամբ և քայլում է կրակի վրայով:

Սլովենիայի կողմից առաջադրված նախորդ թեկնածուին Ժան Կլոդ Յունկերը նախատեսել էր նշանակել էներգետիկ միության հարցերով հանձնակատար, ինչպես նաև վերջինս պետք է լիներ Եվրահանձնաժողովի փոխնախագահներից մեկը: Այժմ Յունկերը պետք է որոշի, թե որքանով է նպատակահարմար Սլովենիայի նոր թեկնածուի համար այս պորտֆելը:

Աննա Կարապետյան