“Դիսկուսիոն սրճարան” ծրագիր․ հայտերի ընդունման մրցույթ

“Դիսկուսիոն սրճարան” երիտասարդական ծրագիրը հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ Հայաստանից, Սփյուռքից (Հայաստանում բնակվող) և Արցախից (ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ Արցախից) ակտիվ երիտասարդների և/կամ ուսանողների համար։ Ծրագիրը նախատեսում է երիտասարդների միջև քննարկում-բանավեճեր ոչ-ֆորմալ հարթակում՝ սրճարանում, ՀՀ քաղաքական-տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտի ակտուալ հարցերի շուրջ տվյալ ոլորտներից փորձագետների մասնակցությամբ։ Նախատեսվում է նաև, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև կմասնացկեն սոցիալ-մշակութային միջոցառումների։

Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ՝ ուղարկելով ինքնակենսագրական (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու են ցանկանում մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am էլեկտրոնային հասցեով։ Խնդրում ենք հայտերն ուղարկել՝ նամակի վերնագրի հատվածում նշելով “Ծրագրին մասնակցության հայտ”։

Հայտերը կարող եք ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ի ժամը 18։00:

“Դիսկուսիոն սրճարան” ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է մասնակիցների միջև ակտիվացնել հասարակության արժեքային համակարգի շուրջ քննարկումները և ձևավորել հանրային քննարկումների մշակույթ։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 528472 հեռախոսահամարով:

08․10․2014