Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Օրակարգում են էբոլայի դեմ պայքարը, իրավիճակը Սիրիայում և Իրաքում, իսրայելա-պաղեստինյան հակամարտութան կարգավորման բանակցությունները, ինչպես նաև Ուկրաինային առնչվող հարցեր՝ խաղաղության պլանի իրականացումը, ԵՄ հետագա հնարավոր աջակցությունը։ Բացի այդ, կգումարվի պաշտոնական նիստ՝ նվիրված Քեթրին Էշթոնի պաշտոնավարման ժամկետի ավարտին։

Հոկտեմբերի 20-23-ին Ստրասբուրգում կգումարվի Եվրախորհրդարանի նստաշրջան։ Կքննարկվի էբոլայի դեմ պայքարը, 2015թ․-ի ԵՄ բյուջեն և այլն։ Քննարկվելու են Ուկրաինայի ծագում ունեցող ապրանքների մաքսային պարտավորությունները։ Խորհրդարանականները պետք է հաստատեն Եվրահանձնաժողովի նոր կազմը, ինչպես նաև ամփոփվելու են Եվրահանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները։

Հոկտեմնբերի 23—24-ին կգումարվի Եվրոպական խորհրդի նիստ։ Գագաթաժողովի ընթացքում պետք է հաստատվի Եվրահանձնաժոովի նոր կազմը, կքննակվեն նաև արտաքին քաղաքական հարցեր։ Վերջնական օրակարգը կհաստատվի հոկտեմբերի 21-ին ԵՄ Ընդհանուր հարցերի խորհրդի նիստի ժամանակ։

Գագաթաժողովի նախաշեմին կգումարվի ԵԺԿ գագաթաժողով։

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում նշանակված են խորհրդարանկան ընտրություններ։

Աննա Կարապետյան