ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԵՐ ԱՆԵԼ

Հոկտեմբերի 19-ին Բարսելոնայի կենրտոնական հրապարակում կրկին բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել. այս անգամ արտահերթ ընտրությունների պահանջով:

“Այժմ եկել է ժամանակը” խորագրով ցույցի կազմակերպիչներն էին շրջանի անկախացման կողմ հանդես եկող “Կատալոնիայի ազգային ասամբլեան” և Omnium Cultural ասոցիացիան:

Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին անկախացման հարցում անցկացնել: րսելոնայում անկախացման կողմնակիցները շարունակում են ցույցեր անել

  Հոկտեմբերի 19-ին Բարսելոնայի կենրտոնական հրապարակում կրկին բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել. այս անգամ արտահերթ ընտրությունների պահանջով:

“Այժմ եկել է ժամանակը” խորագրով ցույցի կազմակերպիչներն էին շրջանի անկախացման կողմ հանդես եկող “Կատալոնիայի ազգային ասամբլեան” և Omnium Cultural ասոցիացիան:

Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին անկախացման հարցում անցկացնել:

Հրապարակում հավաքվածները կրում էին դրոշի վրա գերիշխող դեղին գույնի վերնաշապիկներ, իսկ հրապարակում ծածանվում էին Կատալոնիայի անկախությունը խորհրդանշող դրոշները՝ “Էստելադաները”: Օրվա խորհուրդն արտահայտվում էր մեկ նախադասությամբ. “Այժմ եկել է ժամանակը”: Հավաքվածները պահանջում էին Կատալոնիայում արտահերթ ընտրություններ անցկացնել:

“Կատալոնիայի ազգային ասամբլեայի” ղեկավար Կարմե Ֆորկադելն ասել է. “Մենք կսատարենք նոյեմբերի 9-ի քվեարկությունը, սակայն պահանջում ենք քաղաքական միասնություն և արտահերթ ընտրությունների անցկացում: Նախագա՛հ, մենք ցանկանում ենք քվեարկել մոտակա երեք ամսվա ընթացքում”:

Բացի Կատալոնիայում հանրաքվեի հարցի շուրջ պաշտոնական Մադրիդի մերժողական դիրքորոշումից դժգոհության առիթ է դարձել նաև “Կատալոնիայի դեմոկրատական միություն” կուսակցության ղեկավարի այն հայտարարությունը, թե “Կատալոնիան երբեք չի կկարողանա գոյատևել որպես անկախ պետություն, եթե մինչեւ անկախացումը չանցկացվեն բանակցություններ Իսպանիայի և Եվրոպական Միության հետ”:

Նշենք, որ այս շաբաթ ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը որոշում է կայացրել նոյեմբերի 9-ի հանրաքվեի փոխարեն ազգային հարցում անցկացնել: Մասը հայտնել է, որ հարցումն իր հետ իրավական որևէ հետևանք չի բերի: Այս որոշումը հանգեցրել է մարզի անկախացման կողմնակից կուսակցությունների միջև պառակտման:

Ավելի վաղ, Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի էր ճանաչել Կատալոնիայի անկախության հանրաքվեն: Դատարանը կասեցրել է հանրաքվեի անցկացման մասին Կատալոնիայի իշխանությունների որոշումը:

20.10.2014

Աղբյուրը՝ armedia.am