Բարոզուի և Ռոմպեյի հրաժեշտը

Հերման վան Ռոմպեյն ու Ժոզե Մանուել Բարոզուն ուրբաթ օրը վերջին անգամ ԵՄ գագաթնաժողովին մասնակցեցին որպես Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ:

Ռոմպեյը Եվրոպական խորհրդի առաջին մշտական նախագահն էր: Այս պաշտոնում նա 5 տարիների ընթացքում փորձել է ԵՄ-ն միասնական պահել երբևէ ամենածանր տնտեսական ճգնաժամի տարիներին և լուծումներ գտնել, ոչ միայն ներկա ճգնաժամի հաղթահարման, այլև ապագայում դրա կրկնության բացառման ուղղությամբ: “Ես հեռանում են այն զգացումով, որ ամեն հնարավոր բան արել եմ,- վերջին օրն ասել է Ռոմպեյն ու ավելացրել,- Կյանքումս երբեք չեմ ունեցել անփոխարինելիության զգացում: Եվրոպական խորհուրդը գոյություն է ունեցել ինձանից առաջ: Այն գոյություն կունենա նաև առանց ինձ”:

Բարոզուն գլխավորել է Եվրոպական հանձնաժողովը անցած 10 տարիների ընթացքում և մասնակցել է 75 ԵՄ գագաթնաժողովի: Վերջին օրը նա նշեց, որ ԵՄ-ի տարիների զարգացումն ու փորձն իրեն ստիպում է լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ: Նա խոսել է նաև իր պաշտոնավարման տարիների ընթացքում ունեցած «շատ լավ» և «շատ դժվար» օրերի մասին:

Նշենք, որ Բարոզուի լիազորությունների ժամկետն ավարտվում են հոկտեմբերի 31-ին: Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրան կփոխարինի Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Ռոմպեյը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնին կմնա մինչ նոյեմբերի վերջ: Դեկտեմբերի 1-ից նրան կփոխարինի Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը:

Քրիստինե Գասպարյան