ԿԱՏԱԼՈՆԻԱՅՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

 Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին նշանակված շրջանի անկախության մասին խորհրդատվական հարցումը կանցկացվի՝ չնայած Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից դրա արգելմանը, հայտնում է РИА “Новости”-ն:

Ավելի վաղ միջոցառումը չեղյալ հայտարարելու օգտին միաձայն արտահայտվել էին ՍԴ-ի կոլեգիայի բոլոր անդամները:

“Մենք շարունակում ենք նախապատրաստական գործընթացը”, – ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը՝ իմանալով ՍԴ-ի որոշման մասին:

05.11.2014