ԵՄ-ՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ է, որ Միացյալ Թագավորությունը պահպանի իր անդամակցությունը բարեփոխված Եվրամիությունում: Այս մասին հայտարարել է ֆինանսական կայունության և ծառայությունների, կապիտալի շուկայի ինտեգրման հարցերոբ եվրահանձնակատար, լորդ Ջոնաթան Հիլը: “Դևիդ Քեմերոնը և ես կողմ են բարեփոխված Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության պահպանմանը, – ընդգծել է Հիլը: – Եվրամիությունն ունի էական առավելությունները, այդ թվում միասնական տնտեսական տարածքը, ազատ առևտուրը, աշխարհաքաղաքական ազդեցությունը”, հայտնում է ТАСС-ը: Հիլը նաև հայտարարել է, որ ներկայումս պետք է հանդարտվեն կրքերը Եվրահանձնաժողովի այն պահանջի շուրջ, որ Մեծ Բրիտանիան պետք է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը 2,1 միլիարդ եվրո վճարի: “Անրաժեշտ է հանգստանալ և տվյալ խնդրի գործնական լուծում գտնել”, – ընդգծել նա: Այդ գումարը Մեծ Բրիըանիայից պահանջվել է՝ կապված այն հանգամանքի հետ, որ նրա տնտեսական աճի տեմպերն ավելի արագ են ԵՄ մյուս պետությունների համեմատումբ:

Միևնույն ժամանակ, եվրոպական երկու երկրների ղեկավարներ, որոնք ավանդաբար հանդիսանում են ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի գործընկերներ, նախազգուշացրել են Մեծ Բրիըանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որ չեն աջակցի Միացյալ Թագավորությում մերգաղթյալների հոսքը նվազեցնելու նրա փորձերը, հայտնում է BBC-ն: Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է ԵՄ սահմաններում աշխատուժի ազատ տեղաշարժի կարևորությունը, իսկ Շվեդիայի ղեկավար Ստեֆան Լևենն ասել է, որ այդ սկզբունքի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ԵՄ քայքայման:

Հիշեցնենք, որ Դևիդ Քեմերոնը խոստացել է 2015 թվականի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո մինչև 2017 թվականի վերջը հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակացության մասին: Ի դեպ, Քեմերոնն արդեն մերժել է Անգլիային, Շոտլանդիայի, Ուելասին և Հյուսիսային Իռլանդիայի հանարքվեի ընթացքում վետոյի իրավունք տրամադրելու շոտլանդացի ազգայնականների առաջարկը: “Մենք միասնական երկիր ենք. Միացյալ Թագավորություն: ԵՄ-ի կազմում մնալու կամ նրանից դուրս գալ հանրաքվեն կանցկացվի, և դրա արդյունքը կվճռվի ձայների մեծամասնությամբ”, – հայտարարել է Դևիդ Քեմերոնը:

Համաձայն հարցումների, Անգլիայի ընտրողները, որոնք կազմում են Միացյալ Թագավորության բնակչության մեծամասնությունը, կարող են կողմ քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիայի բնակիչները մեծամասմաբ ցանկանում են մնալ ԵՄ կամզում: Եթե ԵՄ հակառակորդները անգլիացիների ձայների հաշվին և հակառակ շոտլանդացիների կամքին հաղթեն հանրաքվեում, դա կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամիև Միացյալ Թագավորության կազմի Շոտլանդիայի դուրս գալու մասին նոր հանրաքվեի: Բացի այդ, ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալու դեպքում կկորցնի իր միջազգային ազդեցությունն ու հեղինակությունը:

07.11.2014

Աղբյուրը՝ www.armedia.am