Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Նոյեմբերի 12-13-ին տեղի կունենա Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված են Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացը, Կիպրոսում լարվածություն ստեղծող Թուրքիայի գործողությունները, հումանիտար իրավիճակը Հարավային Սուդանում: Քննարկման է դրվելու Մոլդովայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

 Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդում Բելգիայի կողմից նախագահության ստանձնման պաշտոնական արարողությունը: Մայիսի 14-ից մինչև նոյեմբերի 13-ը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահում էր Ադրբեջանը, Բելգիային 2015թ. մայիսին կփոխարինի Բոսնիա և Հերցեգովինան:

 Նոյեմբերի 12-ին ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:

 10.11.2014