ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՍԿՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանն այս շաբաթ Բրյուսելում հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով մեկնարկում է Եվրամիության կողմից ՀՀ-ին տրամադրվող «Եզակի աջակցության շրջանակը»: Վերջինս նախատեսում է 140-170 միլիոն եվրոյի աջակցություն եւ սահմանանում է համագործակցության գերակա ուղղությունները 2014-2017 թվականների համար:

 «ԵՄ-ն եւ Հայաստանը հաստատակամ են՝ շարունակելու համագործակցությունը ընդհանուր հետաքրքությունների դաշտում, ընդհանուր արժեքների հիման վրա: Մենք աջակցում ենք երկրի արդիականցման ջանքերին եւ կշարունակենք խրախուսել անհրաժեշտ բարեփոխումները Հայաստանում» – ասել է հանձնակատար Հաննը հանդիպումից հետո:

 Մասնավոր հատվածը, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտները կլինեն բարեփոխումների գերակա ուղղությունները: Նախատեսվում է նաեւ աջակցել հանրային ինստիտուտների արդիականացմանը և քաղաքացիական հասարակությանը Հայաստանում: Տրամադրվող աջակցության առաջին հատվածը (19 միլիոն եվրո) կուղղվի Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Աջակցությունը տրամադրվում է Արեւելյան գործընկերության շրջանակներում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասները՝ այստեղ

 Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com