ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Նոյեմբերի 17-ին Բրյուսելում անց է կացվելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ: Խորհրդի օրակարգային հիմնական հարցը լինելու է իրավիճակն Ուկրաինայում, քննարկվելու են վերջին զարգացումները, ԵՄ-ի և Ուկրաինայի գործողությունները, նախատեսված է Ուկրաինայում քաղաքացիական սեկտորի բարեփոխումների հարցով ԵՄ խորհրդատվական առաքելության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում: Օրակարգում են նաև Մերձավոր Արևելքի խաղաղությունը, իրավիճակը Լիբիայում, պայքարն էբոլայի դեմ և այլն:

 Նույն օրը Բրյուսելում կգումարվի ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի առաջին նիստը, որին ներկա կգտնվեն ԵՄ Բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակտար Յոհանես Հանը:

 Նոյեմբերի 18-ին տեղի կունենա ԵՄ Պաշտպանության խորհրդի նիստ: Կքննարկվի անվտանգությունը ԵՄ անմիջական հարևանությամբ: Նիստին ներկա կգտնվի նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը: Դրան կհետևի Ղրղզստանի հետ համագորակցության խորհրդի նիստը:

 Բացի այդ, նոյեմբերի 18-19-ին տեղի կունենա ԵՄ Ընդհանուր հարցերի խարհրդի նիստը, իսկ 21-ին՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը՝ առևտրի հարցերով:

 Նոյեմբերի 20-24-ին կգումարվի ՆԱՏՕ Խորրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը:

17.11.2014