ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՅՈՒՆԿԵՐԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՈՏՈՒՄԸ

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում լիագումար նիստի ընթացքում մերժել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին ուղղված անվստահության վոտումը, հայտնում է BBC-ն:

“Դեմ” քվեարկել է խորհրդարանի 461 անդամ, “կողմ”՝ 101:

Քննարկումը և քվեարկությունը նախաձեռնվել է հիմնական եվրասկեպտիկներից կազմված պատգամավորների խմբի կողմից:

Պատճառ հանդիսացել է Լյուքսեմբուրգում տեղ գտած կոռուպցիոն սկանդալը, որտեղ միջազգային ընկերությունները, ինչպես ենթադրվում է, տեղի բանկերի միջոցով խուսափել են հարկերի վճարումից: Յունկերն զբաղեցրել է Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը 1995-2013 թվականներին:

28.11.2014