Շվեյցարիան դեմ է քվեարկել միգրացիայի սահմանափակմանը

 Կիրակի օրն անց կացված հանրաքվեն Շվեյցարիայի համար որոշիչ էր: Երկրի բնակչությունը քվեարկությամբ մերժել է առաջ քաշված երեք նախաձեռնությունները: Դրանցից գլխավորը պատկանում էր “Էկորոր” բնապահպանական կազմակերպության նախաձեռնությունն էր` ընդդեմ օտարերկրացիների ներհոսքին:

“Էկորոր” բնապահպանական կազմակերպությունը, երկրի էկոլոգիական վիճակի բարելավման պատրվակով, առաջարկում էր օտարերկրացիների մուտքը սահմանափակել, որպեսզի Շվեյցարիայի բնակչությունը երեք տարվա ընթացքում չավելանար տարեկան 0,2 %-ից ավելի: Հանրաքվեի կազմակերպիչները կարծում են, որ երկրի էկոլոգիական վիճակը տուժում է հենց բնակչության թվի պատճառով: Այնուամենայնիվ, նախաձեռնության հեղինակները քննադատության են արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես 

նաև ձեռներեցների կողմից, որոնք օտարերկրյա աշխատուժի կարիք ունեն: Հանրաքվեի մյուս հարցը վերաբերվում էր Շվեյցարիայում բնակություն հաստատած հարուստ օտարերկրացիների ունեցած առավելություններին: Քաղաքացիները կարող էին քվեարկել հաստատված և եկամուտներից անկախ օտարերկրացիների կողմից վճարվող հարկը հանելու համար: Այս նախաձեռնությունը նույնպես կարող է հարված հասցնել միգրացիոն քաղաքականությանը: Շվեյցարիայի հանրության մի մասը անարդար է համարում այն հանգամանքը, որ Շվեյցարիայում բնակություն հաստատած մեծահարուստներն անկախ իրենց եկամուտների քանակից վճարում են սահմանված հարկ: Սակայն եթե օրենքը փոխվի, բացառված չէ, որ վերոնշյալ օտարերկրացիները նախընտրեն լքել երկիրը, ինչն էլ իր հերթին շատ կանտոնների (Շվեյցարիայում` շրջան) կզրկի բյուջեյի եկամուտների զգալի մասից:

Նախօրեին անցկացված քվեարկությունը ցույց էր տվել, որ նախաձեռնության հակառակորդները փոքր առավելություն են գրանցում կողմնակիցների նկատմամբ: Այս մասին հաղորդել է BBC-ն: Կառավարությունն ու բիզնես միջավայրը կոչ են արել դեմ քվեարկել , քանի որ երկիրն ունի օտարերկրյա աշխատուժի կարիք: Նշենք, որ Շվեյցարիայի 8,2 մլն կազմող բնակչության 2 մլն-ը ներգաղթյալներ են:

Հանրաքվեում տեղ գտած երրորդ նախաձեռնությունը պատկանում է Շվեյցարիայի ազգային կուսակցությանը: Այն առաջարկում էր ստիպել Ազգային բանկին երկրի ոսկու պաշարները չվաճառել և ոսկու րեզերվները պահպանել միայն երկրի տարածքում: Նախաձեռնությանը դեմ հանդես են եկել կառավարությունն ու Կենտրոնական բանկը, որոնք պատճառաբանում էին իրենց ընտրությունը ճգնաժամի դեմ պայքարելու լծակների առկայությամբ:

Քվեարկությանը մասնակցել են հանրապետության 8 մլն բնակչությունից 5 մլն-ը` 18 տարին լրացած անձինք: Որպեսզի նախաձեռնությունն անցներ անհրաժեշտ էր թե’ բնակչության և թե’ կանտոնների մեծամասնության ձայները (առկա 26 կանտոններից 10-ը որոնք, ըստ Շվեյցարիայի քաղաքական կառուցվածքի, կազմում են մեծամասնություն):

Նշենք նաև, որ այս տարվա փետրվարին տեղի էր ունեցել ևս մեկ հանրաքվե միգրացիայի հանդեպ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այն շվեյցարացիների կողմից դրական էր գնահատվել:

Աղբյուրը՝ www.armedia.am