ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Տուսկը՝ փոխարինելով Հերման Վան Ռոմպեյին։

 Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Լատիվիայի վարչապետի այցը Բրյուսել, որի ընթացքում Լատվիան, որպես 2015թ.-ին 6 ամսով ԵՄ-ում նախագահություն ստանձնող երկիր, Եվրահանձնաժողովին կներկայացնի իր ծրագրերն ու գերակայությունները:

 Դեկտեմբերի 4-5-ին Բազելում տեղի կունենա ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ամենամյա նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես կգան ԵԱՀԿ ԽՎ նախագահը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարները: Նստաշրջանի արդյունքում կհաստատվի Խորհրդի որոշումների փաթեթը:

01.12.2014