ԵՄ-ն մտադիր է արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը


ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը պետք է արագացվի, այս մասին Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, հայտնում է РИА Новости-ն:

“Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է շարունակել համատեղ աշխատանքը եվրոպական արժեքների ամբողջական գիտակցմամբ: Մենք պետք է ամենասերտ տնտեսական կապերը ունենանք, սակայն անհրաժեշտ են նաև բարեփոխումներ օրենսդրության և մարդու իրավունքների ոլորտում: Սակայն եթե խոսենք գործընթացի մասին, ապա կարող եմ ասել, որ նոր Եվրահանձնաժողովը և մեր բոլոր անդամները հնարավոր ամեն բան կանեն, որ արագացնեն այդ գործընթացը”, – հայտարարել է եվրահանձնակատարը:

Պաշտոնապես անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին:

09.12.2014